Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

06 սեպ 2018 20:00

«Ուրանի» գործով Եվրադատարանում ընդդեմ Հայաստանի որոշում է կայացվել

2400 եվրո բարոյական փոխհատուցում, իսկ 1000 եվրո դատական և այլ ծախսերի համար։ Հայաստանի կառավարությունը այսքան գումար կվճարի Գարիկ Հմայակի Դադայանին՝ Եվրադատարանի այսօր կայացրած վճռով, հայտնում է A1plus-ը:
Դատարանը համարել է, որ խախտվել է նրա արդար դատաքննության և վկաներին խաչաձև հարցաքննելու իրավունքը։
Գարիկ Դադայանը հայտնի դարձավ մի քանի տարի առաջ միջազգային աղմուկ հանած, այսպես կոչված՝ «Ուրանի գործով»՝ դատապարտվելով Վրաստանում 200 մլն դոլար արժողությամբ գերհարստացված ռադիոակտիվ ուրան իրացնելուն աջակցելու մեղադրանքով։ Նա փորձել էր ուրանը իրացնել ՀՀ քաղաքացիներ ֆիզիկոս Հրանտ Օհանյանի և գործարար Սումբատ Տոնոյանի հետ։ Վերջիներս ասել էին, թե ուրանը հայթայթել էր հենց ինքը։
2010թ. մարտին ծխախոտի տուփով Թբիլիսի տեղափոխված 17 գրամ կշռով ռադիոակտիվ նյութը իրացնել չէր հաջողվել, քանի որ կանխվել էր Վրաստանի իրավապահների կողմից: 2011թ. Գարիկ Դադայանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, բայց իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և պահանջել հնարավորություն հարցեր ուղղելու գործով անցնող մյուս երկուսի հետ, ինչը տեղի չի ունեցել։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է միայն Գարիկ Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործը քննվել է Վրաստանում:
Գարիկ Դադայանի պատժի կրման ժամկետն արդեն ավարտվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր