Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

07 սեպ 2018 14:12

Զարմանում եմ վարչապետի պարապությունից, գործ անելու փոխարեն գնում է ԳՈՒՄ-ի շուկա.դեռ միայն խոսում են

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է կոռուպցիոն բացահայտումներին, տեղեկացնում է yerkir.am-ը:
Դիտարկմանը` այս ընթացքում, ինչ իշխանությունները փոխվել են, բացահայտվում են տարբեր չարաշահումներ` Հրանուշ Հակոբյանը 70 մլն դրամ չգիտենք, թե ինչ է արել, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ժամանակ են չարաշահումներ եղել, ՊՆ-ում վառելիք են «կերել», անգամ վարչապետն է ասում` զարմանում եմ, Շարմազանովն արձագանքեց.
«Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է ԳՈՒՄ-ի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում: Կամ` գործ անելու փոխարեն մեր կառավարության սիրելի գործընկերները զբաղված են շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ հին Հռոմից դեռ կա` հաց և տեսարաններ. հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած: Բանանն էժանացավ, մեռան` կոխելով աչքներս: Բանանն էժանացավ, միսը հարյուր անգամ թանկացավ»:
Նա նշեց, որ կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի:
«Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են: Հենց կբացահայտվի, դատական որոշում կլինի, կխոսենք: Հայտարարեցին` տուշոնկա- մուշոնկա, կարողանալո՞ւ են իրենք… Ես Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, նա պաշտոնապես խնդրել է փոխանցել, որ ինքը դրանց հետ կապ չունի: ԱԱԾ տեսանյութի մասին էլ ասեմ, քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրը դա անմեղության կանխավարկածն է: Վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում` մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Դա որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- ասաց Շարմազանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր