Կարմայի 12 օրենքները
Կարման մարդու կողմից կատարվող արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք որոշում են ճակատագիրը: Այն մեզ օգնում է վերաիմաստավորել կյանքն ու նրանից ինչ-որ դասեր քաղել: Կարմայի հիմնական օրենքներից մեկը հետևյալն է. «Չի կարելի փախչել մեր արարքների արդյունքներից:»
Կյանքը դեպի լավը փոխելու համար ուշադրություն դարձրու կարմայի այս 12 օրենքներին: Հենց նրանք են ձևավորում մարդու ճակատագիրը:
1. Մեծագույն օրենքը:
Դու կյանքի մեջ գտնում ես միայն այն, ինչ ինքդ ներդնում ես նրա մեջ: Եթե դու ուզում ես երջանիկ ու սիրված լինել, պետք է ինքդ սիրես, ուրիշներին հարգանքով ու բարությամբ վերաբերվես:
2. Ստեղծելու օրենքը:
Կյանքում ոչինչ հենց այնպես, ինքնաբերաբար տեղի չի ունենա, մենք պետք է դրա համար ինչ-որ բան անենք: Եղիր ինքդ քեզ պես:
3. Աճի օրենքը:
Առաջ գնալու համար փոխիր ինքդ քեզ, այլ ոչ ուրիշ մարդկանց: Հենց որ մարդը փոխում է իր մտքերը, փոխվում են նաև արտաքին գործոնները:
4. Հնազանդության օրենքը:
Ինչ-որ բան փոխելու համար պետք է այն սկզբում որպես իրողություն ընդունել: Աշխատիր մարդկանց մեջ լավը նկատել: Կենտրոնացիր ընկերներիդ վրա, այլ ոչ թշնամիներիդ:
5. Պատասխանատվության օրենքը:
Եթե քո կյանքում խնդիր կա, ուրեմն այն հենց քո մեջ է: Մարդն աշխարհի անդրադարձն է, իսկ աշխարհը` մեր: Մեզնից բացի, ոչ ոք մեր կյանքի համար պատասխանատվություն չի կրում:
6. Փոխադարձության օրենքը:
Քո յուրաքանչյուր արարք հետևանք ունի: Արդյունք ստանալու համար պետք է սկսել: Նպատակին հասնելու ճանապարհին բոլոր քայլերը, նույնիսկ ամենափոքր ու աննշան բաները կարևոր են: Անցյալը, ներկան ու ապագան շատ սերտորեն կապված են իրար:
7. Ֆոկուսի օրենքը:
Կենտրոնացիր միայն մեկ բանի վրա: Երբ դու ինչ-որ բարձր, վեհ բանի մասին ես մտածում, ցած ընկնելը դժվար է:
8. Նվիրելու օրենքը
Եթե դու ինչ-որ բան ես ապացուցում, վստահ եղիր, որ պատրաստ ես այն քո օրինակով ցույց տալ: Մարդն ունակ է սովորեցնել միայն այն, ինչ ինքը գործնականում անցել է:
9. Այստեղ և հիմա-ի օրենքը:
Մի զղջա անցյալի համար ու մի գուշակիր ապագան: Ապրիր այսօրվա օրով: Կյանքում ամեն լավ բան պետք է իրականացնել տեղում: Հինը խանգարում է նորի ի հայտ գալուն:
10. Համբերելու պարգևատրվելու օրենքը:
Արժեքավոր պարգևները մեծ աշխատանք են պահանջում: Ուրախությունն այն է, որ անես այն, ինչ պետք է, ու իմանաս, որ առջևում պարգևատրում է լինելու:
11. Փոփոխությունների օրենքը:
Մինչև դու ինչ-որ բանից դաս չքաղես, կյանքը քեզ կտեղավորի իրավիճակներում, որոնք կնպաստեն դրան ու քեզ կստիպեն փոխել սեփական ճանապարհդ:
12. Ոգեշնչման օրենքը:
Մարդը ստանում է այն, ինչին արժանացել է: Այն, ինչ սիրով է արվում, միշտ ոգեշնչում է: