Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

08 սեպ 2018 09:46

«Ժողովուրդ».Փաշինյանի երեկվա գրառումը անուղղակի ապացույցն է այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ մի բան այն չէ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձություն է վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունների համատեքստում: Տիրապետող տեսակետ կա, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանություններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, եւ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների առանցքային թեման:

Մինչ այս երեկ իրար հաջորդեցին մի քանի ուշագրավ փաստեր. ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե ՌԴ տարածքում հանվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի հետախուզումը: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում արեց, թե «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»: Ու տպավորություն էր, որ Փաշինյանի գրառումը «Ինտերֆաքս»-ի տարածած հաղորդագրության պատասխանն էր: Միաժամանակ տեսակետ կա, որ Փաշինյանի խոսքերն անուղղակի ապացույցն էին այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ մի բան այն չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակված են կարծելու, որ պատահական չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, վստահ է` Պուտին-Փաշինյան անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ Այսպիսով, մոսկովյան այցից առաջ փորձ է արվում անհասկացվածությունը վերացնել: Այդ համատեքստում էր նաեւ «Զինուժ» հաղորդաշարին Փաշինյանի երեկվա հարցազրույցը, որտեղ պնդել է, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, եւ հավելել. «Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային եւ շատ ավելի եղբայրական»։
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր