Փնտրում են համարձակ մարդուն․ «Հրապարակ»          Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն․ «Հրապարակ»       ՔՊ-ում իրավիճակը թեժանում է, ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ»    

10 սեպ 2018 18:00

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական այցով Հայաստան ժամանած  Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Հայաստան ժամանած  Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ:
Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:
Հյուրերին ուղեկցել և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մարգարյանը:
Մամուկա Բախտաձեն նաև խորհրդանշական եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի ծառուղում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր