Միակ բանը, որ ստացվում է Փաշինյանի մոտ՝ պայքարելն է ՀՀԿ-ի դեմ.Փաշինյանը «փուռն է տալիս» իր ներկայիս քաղաքական դաշնակիցներին

Պատգամավորը Փաշինյանի ելույթի 3-րդ հանգամանքը համարում է այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն բանակցում է տարբեր ուժերի հետ․ «Եթե այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժի սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա ամենաշատը նրանք հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են»,-շարունակեց Արմեն Աշոտյանը։
«Ես կարող եմ իմ տեսակետն ասել Փաշինյանի ելույթի շուրջ․ միակ բանը, որ ստացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, պայքարելն է ՀՀԿ-ի դեմ։ Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի, Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ, որ երկրի վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական պայքարը նախորդ իշխանությունների դեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն փորձում են ՀՀԿ-ի հետ թաքուն համաձայնություն ձեռք բերել և տապալել հեղափոխությունը։