Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

12 սեպ 2018 13:44

Քոչարյանի եղբոր դստեր ծիծաղը գալիս է, երբ փորձում են իրենց հետ կապել երեկվա ձայնագրությունը

Քոչարյանի եղբոր դստեր ծիծաղը գալիս է, երբ փորձում են իրենց հետ կապել երեկվա ձայնագրությունըԵրեկ հրավիրված մամուլի ասուլիսում Վանեցյանը հայտարարեց, որ Քոչարյանի դեմ փողերի լվացման գործ է բացվում. «Կհրապարակեմ ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում»,-ասել է ԱԱԾ պետը։ Տարածված ձայնագրության, երկրորդ նախագահի դեմ հարուցված նոր քրգործի մասով Primenews.am-ը մեկնաբանություն խնդրեց Քոչարյանի եղբոր դստերից՝ Իրինա Քոչարյանից։ «Գիտեք, ծիծաղս գալիս է, երբ փորձում են մեզ հետ կապել այս ձայնագրությունը, որովհետեւ երբ տարբեր սոցցանցերում տեսանք այս նյութը, մինչ Փաշինյանի լայվ մտնելը, մտածում էինք, որ դա ֆեյք է։ Բայց պարզվեց, որ դա ռուսերեն ասած голая правда, որը ցույց է տալիս այս նոր կառավարության իրական եւ առհասարակ ոչ իդեալական դեմքը։ Ինչ վերաբերում է նոր հարուցված քրեական գործին, ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ։ Միգուցե եւ իրոք նման գործ արդեն հարուցվել է իրենց ասելով մեկ շաբաթ, տաս օր առաջ։ Այս դեպքում դա արդեն տարօրինակ ավանդույթ է դառնում, երբ նոր կառավարության ներկայացուցիչները մեզ տեղյակ են պահում ոչ թե գոյություն ունեցող պրոֆեսիոնալ կարգով, այլ ԶԼՄ-ների միջոցով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր