Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

13 սեպ 2018 10:02

«Ժամանակ».Նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է.ռուսները դեմ են խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

«Ժամանակ».Նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է.ռուսները դեմ են խորհրդարանական ընտրությունների անցկացմանը«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքում ձեւավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել:

ՀՀԿ-ն եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս դիրքորոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի եւ մինչեւ 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների եւ հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր