Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

13 սեպ 2018 12:18

Թավշիստները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին.տեսանյութ

Թավշիստները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին.տեսանյութԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել «հող հանձնելու» թեման:


Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ և նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեր Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները:

Հիշեցնեմ, որ վարչապետը օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց, որ «դուք ՄԻԱՅՆ հող հանձնելու մասին եք բանակցել»:
Եվ ահա, կտրելով Կիսիլյովին տրված հարցազրույցից իրենց ուզած կտորը, այդ վայ-պոլիտտեխնոլոգները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին:
Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի դուք վարչապետի PR-ով չզբաղվեք, իսկ Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք:
Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի ամբողջական տարբերակը խնդրից իսկապես հասկացող և մտածող մարդկանց համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր