Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

13 սեպ 2018 13:28

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսումը ծրագրված է եղել Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանների կողմից

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսումը ծրագրված է եղել Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանների կողմիցԱԱԾ-ի  և ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսումը ծրագրված է եղել Ռոբերտ Քոչարյանի և նրա  պաշտպանական թիմի կողմից։ Այսօր ԱԺ-ում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Պլանը, ըստ իս եղել է հետևյալը՝ ձայնագրություն է ի հայտ գալիս ու դրա հետևանքով ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետը հրաժարական են տալիս և մի քիչ անց հայտնվում է ևս մեկ բան, որը, չգիտեմ, հայտնաբերում է ինձ կամ մեկ ուրիշին ու առաջ է քաշվում հարց՝ դուք ինչու հրաժարական չեք տալիս», - պատասխանելով լրագրողների հարցերին ասել է Սիմոնյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելը ծրագրված է եղել հենց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի կողմից։

«Իմ կարծիքով, սա արվել է երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից, որովհետև ես այնտեղ քաղաքական թիմ չեմ տեսել և դրանց միացել է Հանրապետական կուսակցությունը՝ այլընտրանք չունենալով, լինելով պառակտված, չունենալով լիդեր։ Տեսեք՝ նրանք չեն էլ մասնակցում ավագանու ընտրություններին», -հայտարարել է Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր