Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի տանիքում          Երբ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով    

13 սեպ 2018 19:40

Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության մասին

ԲՀԿ ղեկավարը հստակ ասել է, որ Բարգավաճի միջոցով որեւէ նախկին պաշտոնյա չի գալու իշխանության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝  Շենգավիթ վարչական շրջանում ԲՀԿ քարոզարշավի ժամանակ:
«Հարցը 15 տարի ամեն օր տալիս եք եւ պատասխանում ենք, որ «Բարգավաճը» մենք ենք, «Բարգավաճը» մեր թիմակիցներն են, «Բարգավաճը» մեր ծարգրերն են, որեւէ մեկին իշխանության բերելու մտադրություն «Բարգավաճը» չունի. սա հստակ է, որքան էլ փորձ արվի տարբեր սեւ տեխնոլոգիաներով 15 տարի շարունակ նույն մարդկանց անունը դնել շրջանառության մեջ՚»,-ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն:
Երկրորդ նախագահի ակտիվացման մասին հարցին Զոհրաբյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը կամ ոչ ակտիվությունը բացարձակապես չի հետաքրքրում, հայտարարությունները չեմ կարդացել, չեմ լսել, ժամանակ չունեմ, զբաղված եմ բացառապես Երեւանի խնդիրներով»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր