«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

14 սեպ 2018 17:36

«Սասնա ծռեր»-ը դիմում է վարչապետին

«Սասնա ծռեր»-ը դիմում է վարչապետինԳեղարքունիքի մարզի  Մարտունու ենթաշրջանում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:
Նախաձեռնող խմբից  հայտնում են, որ Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների եւ այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ  ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի:
Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը եւ ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը:
Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝  նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության եւ ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու եւ դրա միջոցով ժողովրդի քաղաքական եւ քաղքացիական իրավունքները  երաշխավորելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր