Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

14 սեպ 2018 17:52

Փարիզում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Հայաստանի վարչապետը երեկվանից հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների և Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը նաև ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ: Այսօր էլ նա հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ եւ կոչ արել ներդրումներ կատարել Հայաստանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր