Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

15 սեպ 2018 18:10

Ծննդյան վկայականներում կհայտնվի «X» սեռ

Ծննդյան վկայականներում կհայտնվի «X» սեռՆյու Յորքում ծնվածները, ովքեր չեն նույնականացնում իրենց կանանց կամ տղամարդկանց հետ, ծննդյան վկայականներում սեռը փոխելու եւ «X» գրելու հնարավորություն կստանան՝ տեղեկացնում է USA.one-ն։ Օրենքի համապատասխան նախագիծն ընդունվել է քաղաքային խորհրդի նիստում՝ ձայների մեծամասնությամբ։ Ինչպես նաեւ, ծնողները կարող են իրենց նորածին երեխաների համար ընտրել «X» սեռը՝ մինչեւ երեխան մեծանա եւ ինքը կողմնորոշվի, թե որ սեռին է պատկանում։ Նման օրենքներ արդեն գործում են Կալիֆոռնիայում, Օրեգոնայում, Մոնտանայում։ Նյու Յորքում մինչեւ 2014թ․ սեռը կարելի էր փոխել միայն վիրահատական միջամտությունից հետո։ 2014թ․-ից՝ ծննդականում սեռը փոխում էին բժշկի գրավոր տեղեկանքի հիման վրա։ Եթե քաղաքապետը ստորագրի, նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ հունվարի 1-ից։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր