Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

15 սեպ 2018 19:16

35-ամյա տղամարդը Նոյեմբերյանի անտառի մոտ բռնաբարել է Բագրատաշենում իր մեքենան նստած ու Երևան ուղևորվող ռուս աղջկան

35-ամյա տղամարդը Նոյեմբերյանի անտառի մոտ բռնաբարել է Բագրատաշենում իր մեքենան նստած ու Երևան ուղևորվող ռուս աղջկանՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Պ.-ի գործի դատական քննությունը:
Լոռու մարզի գյուղերից մեկի 35-ամյա բնակիչ Արթուր Պ.-ին մեղադրանք էր առաջադրված բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Արթուր Պ.-ն Նոյեմբերյան քաղաքից դուրս՝ դեպի անտառ տանող ճանապարհին, կայանել է իր կողմից վարած «BMW» մեքենան, իր ուղևոր, ՌԴ քաղաքացի Սոֆյա Վ.-ի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ոլորել է ձեռքերը, քաշել է մազերը, և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Դատարանը հաստատված է համարել հետևյալը: Դեպքի օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին, Արթուր Պ.-ն իր անձնական օգտագործման «BMW» մեքենայով հայ-վրացական սահմանի մոտ հանդիպել է իր համագյուղացիներից մեկին: Նստեցրել է իր մեքենան:
Բագրատաշենի մաքսային անցակետով ՀՀ է այցելել ՌԴ քաղաքացի Սոֆյա Վ.-ն: Նա մաքսակետին հարակից տարածքում գտնվող սուպերմարկետի մոտ կանգնեցրել է իրեն անծանոթ Արթուր Պ.-ի վարած մեքենան ու խնդրել է իրեն տեղափոխել Երևան:
Արթուրը համաձայնել է: Սոֆյայի պայուսակը տեղավորել է մեքենայի բեռնախցիկում: Սոֆյան նստել է մեքենայի առջևի նստատեղին՝ վարորդի կողքին:
Արթուր Պ.-ն համագյուղացուն իջեցրել է Լոռու մարզի իրենց գյուղում, ապա մեքենան վարել է դեպի Երևան:
Նոյեմբերյան քաղաքն անցնելուց հետո Արթուր Պ.-ն շեղվել է գլխավոր ճանապարհից, մեքենան վարել է հանդամիջյան ճանապարհով՝ մեքենայի բենզինի բաքի մեջ թաքցրած ծխախոտատուփերը հանելու նպատակով:
Նա անտառի մոտ կանգնեցրել է մեքենան, հանել է մեքենայի հետևի նստարանը, բենզինի բաքից սկսել է դուրս բերել ծխախոտատուփերը: Նրա խնդրանքով՝ Սոֆյան ծխախոտի տուփերը տեղավորել է պոլիէթիլենային տոպրակների մեջ:
Համատեղ «աշխատելու» ընթացքում Արթուրի մեջ ցանկություն է արթնացել Սոֆյայի հետ սեռական հարաբերություն ունենալու: Նա Սոֆյային առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, բայց Սոֆյան մերժել է:
Դրանից հետո Արթուր Պ.-ն Սոֆյայի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ոլորելով ձեռքերը, քաշելով մազերը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Դատարանում Արթուր Պ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:
Որպես կասկածյալ տված ցուցմունքում Արթուր Պ.-ն հայտնել է, թե դեպքի օրը համագյուղացու հետ իր մեքենայով հատել են Բագրատաշենի մաքսակետն ու ընթացել են դեպի Երևան: Մաքսակետի հարակից տարածքում գտնվող սուպերմարկետի մոտ ճամփեզրին մի աղջիկ էր կանգնած, նա ձեռքով կանգնելու նշան է արել:
Ինքը կանգնեցրել է մեքենան:
Աղջիկը ռուսերեն խնդրել է իրեն Երևան տանել: Ինքը չի մերժել, իջել է մեքենայից, աղջկա պայուսակը տեղավորել է մեքենայի բեռնախցիկում:
Համագյուղացին նստած էր մեքենայի հետևի նստատեղին, աղջիկը նստել է առջևում՝ իր կողքի նստատեղին:
Ծանոթացել են, աղջիկն ասել է, որ անունը Սոֆյա է:
Համագյուղացուն իջեցրել է իրենց գյուղում, հետո մեքենան վարել է դեպի Երևան: Նոյեմբերյանն անցնելուց հետո ծխախոտատուփերը բենզինի բաքից հանելու նպատակով մեքենան վարել է հանդամիջյան ճանապարհով: Սոֆյան հարցրել է՝ ո՞ւր են գնում, ինքը պատասխանել է, թե օգնելու գործ կա, իրեն պետք է օգնի: Կանգնեցրել է մեքենան, ծխախոտատուփերը հանել է բաքից, Սոֆյան դրանք լցրել է տոպրակների մեջ:
Այդ ժամանակ ինքը ցանկություն է ունեցել Սոֆյայի հետ սեռական հարաբերություն ունենալու: Առաջարկել է Սոֆյային, նա մերժել է, գնացել է դեպի մեքենայի առջևի մասը: Ինքը մոտեցել, բռնել է նրա մազերից ու ձեռքերից, ձեռքերը ոլորել է ու Սոֆյային պառկեցրել է մեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ մեջքը ծածկոցին հպած:
Սոֆյան դիմադրել է, ինքը պահանջել է, որ նա խելոք մնա…
Հետո Սոֆյային քաշելով տարել, գցել է մեքենայի հետևի նստատեղին, այնտեղ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը…
Սոֆյան ասել է, որ լավ բան չարեց, պատասխան է տալու: Նա պահանջել է իր պայուսակը: Ինքը մեքենայից հանել, նրան է տվել պայուսակը…
Արթուր Պ.-ն զղջացել կատարածի համար:
Դատարանը հետազոտել է գործով տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս դատաքննության ընթացքում արդեն Հայաստանում չէր գտնվում:
Սոֆյան նկարագրել է, թե ինչպես է Արթուր Պ.-ն ճանապարհին իր նկատմամբ բռնություն գործադրել: Ինքը ուժերի ներածի չափով դիմադրել է, ստել է, թե ոստիկանության գնդապետի դուստր է, ասել է՝ իբր հիվանդ է, բայց նա իր նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրել, հաղթահարել է իր դիմադրությունն ու բռնաբարել է իրեն:
Երբ ամեն բան ավարտվել է, ինքը գնացել է մեքենայի հետնամաս, նայել է համարանիշը, ապա պահանջել է իր պայուսակը: Արթուրը մեքենայի բեռնախցիկից հանել ու իրեն է տվել պայուսակը:
Ինքը ոտքով գնացել է դեպի գլխավոր ճանապարհ, այդ ճանապարհով մոտ 20 րոպե վերելք է բարձրացել:
Պատահական անցնող մեքենա է եղել, ինքը կանգնեցրել ու հասել է Երևան: Գնացել է ոստիկանության բաժին ու հաղորդում է տվել: Կատարվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ:
Տուժող Սոֆյայի և Արթուր Պ.-ի առերես հարցաքննության ժամանակ վերջինս նշել է, թե տուժողը ճիշտ է ասում…
Կատարված փորձաքննություններով նույնպես հաստատվել է, որ բռնաբարություն եղել է:
Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Պ.-ի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ մեկը՝ 11, երկուսը՝ 6 տարեկան, ինչպես նաև՝ չաշխատող կինն ու թոշակառու ծնողը՝ հինգ հոգի…
Արթուր Պ.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նրա՝ նախնական կալանքի տակ գտնվելու 3 ամիս 26 օրը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 2 տարի 8 ամիս 4 օր ժամկետով:
Պատժի սկիզբը կհաշվվի Արթուր Պ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ այս դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր