Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

17 սեպ 2018 09:46

Պետք է ունենալ հստակ պատժիչ գործողությունների ծրագիր.Ադրբեջանական տակտիկան

Պետք է ունենալ հստակ պատժիչ գործողությունների ծրագիր.Ադրբեջանական տակտիկանՌազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ադրբեջանականի կողմի պահվածքը մեծ հաշվով նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, երբ գյուղացիները իրենց հողամասերում, այգիներում, արտերում զբաղված են գյուղատնտեսական գործունեությամբ: Մեզ համար վերջին օրերի գնդակոծությունը նրանով է տարբերվում, որ դրա մասին արդեն բարձրաձայն ասվում է: Ես անձամբ բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել զրուցելու սահմանապահ գյուղերի բնակիչների հետ, և նրանք միշտ էլ ասել են , որ կրակոցներ գրեթե ամեն օր կան, գնդակոծություններ ՝ հազվադեպ: Բայց դրա մասին երբեք պաշտոնապես չի հրապարակվել, եթե զոհ, կամ վիրավոր չի եղել: Մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել ու արժանացել պաթոսիկների հանդիմանանքին, թե իբրև իրավիճակ եմ սրում:
Գիշերվա Կոթիի գնդակոծումը և քաղաքացիական անձի վիրավորվելը խոսում է նրա մասին, որ մենք ՀՀ սահմաններում պետք է ունենանք հստակ պատժիչ գործողությունների ծրագիր: Եթե գնդակոծում են մեր գյուղերը, մենք էլ մեկ այլ տեղ , որտեղ ունենք դիրքային և այլ առավելություն, գնդակոծում ենք իրենց գյուղերը: Պարտադիր չէ, որ այդ գնդակոծումը լինի նույն օրը, այն թող լինի երկու, կամ երեք օր հետո, բայց անպայման լինի պատասխան, ինչը որ նախկինում չի եղել: Սահմանամերձ ադրբեջանական որոշ գյուղերի բնակիչները հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են: Մեր գյուղերը կամ դիրքերը գնդկոծվում են հիմնականում այն գյուղերի մոտ տեղակայված դիրքերից, որի բնակիչները մեծ հաշվով մեր նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված: Ադրբեջանցիները փորձում են պատասխան կրակ ստանալ հենց այդ գյուղերի վրա, որպեսզի այնտեղի բնակիչներին հասկացնեն, թե հայերը ձեր թշնամիներն են ու ձեր վրա են կրակում: Մի խոսքով, շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել, որպեսզի ակամայից չդառնանք նրանց ծրագրի իրագործման մասնակից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր