Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

17 սեպ 2018 12:20

Շանթը դեմ կանգնեց ռեժիմին և դա արեց նաև Նիկոլ Փաշինյանը.Հեղափոխությունը նաև Շանթի շնորհիվ է

Շանթը դեմ կանգնեց ռեժիմին և դա արեց նաև Նիկոլ Փաշինյանը.Հեղափոխությունը նաև Շանթի շնորհիվ է «Շանթ Հարությունյանը հավատացած էր, որ հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվելու: Նա ամիսներ շարունակ սպասում էր և այդ պատճառով ինձ հասկանալի է ՔԿՀ-ում նրա հայտարարությունների իմաստը»,-Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ ՎահանԲադասյանը: Վահան Բադասյանի խոսքով` Փաշինյանի ներկայիս գործելաոճը հեղափոխության շահերից չի բխում, որովհետև վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը պետք է բացեր բանտերի դռները և ազատ արձակեր քաղբանտարկյալներին.«Նրանց, ովքեր այս կամ այն ճանապարհով նպաստել էին, որ կատարվեր հեղափոխությունը»: Քաղաքական գործիչը ընդգծում է, որ հեղափոխության հետևում կանգնած է հայ ժողովուրդը , մինչդեռ Փաշինյանը և նրա  կողքին կանգնած երիտասարդները այլ կերպ են մեկնաբանում.«Ցավն այն է, որ թվում է, թե հեղափոխությունը իրենք են կատարել` մի խումբ երիտասարդների հետ: Այո, նրանք գլխավորել են և դրա համար` փառք նրանց: Նրանք կորդինացրել են իրավիճակը, բայց հեղափոխությունը մի օրում չի կատարվել: Հայ ժողովրդի կուտակված էներգիան և ցասումն է պայթել, որը եկավ 1996 թվականից ու առավել ուժգնացավ մարտի 1-ից հետո: Տարեց մարդիկ կհիշեն և կփաստեն, թե ինչպես է առաջին նախագահը ավզակապետությամբ թալանել երկիրը` վաճառելով գործարանները մարդկանց թողնելով առանց աշխատանքի: Պատերազմ էր, սով, մութ ու ցուրտ…ու երկիրը թալանվեց»,-նկատում է Վահան Բադասյանը:
Բադասյանը կոչ է անում` չմոռանալ «Սասնա ծռերի» և Շանթի ապստամբությունները, քանի որ սրանք հեղափոխության հիմնական դետալներ են.«Շանթը դեմ կանգնեց ռեժիմին և դա արեց նաև Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը, սակայն չի առաջնորդվում հեղափոխության կանոններով: Նա հեղափոխությունը վերածեց իշխանափոխության: Իմ քննադատական խոսքին զուգահետ նշեմ, որ եղել եմ Փաշինյանի կողքին  և շարունակելու եմ սատարել նրան, սակայն նկատառումներս ցանկանում եմ լսելի դարձնել: Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվի...»,-եզրափակեց Վահան Բադասյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր