Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 սեպ 2018 21:15

Ինչպես են կարոտում Կենդանակերպի տարբեր նշանները

Խոյ
Նա որեւէ կարճ, անիմաստ նախադասություն կգրի կամ «կհավանի» մի քանի ամիս առաջ Instagram-ում հրապարակած լուսանկարդ: Նա անտարբերություն կցուցաբերի, բայց փաստը, որ հետաքրքրվում է քեզանով, ապացուցում է, որ կարոտում է քեզ:


Ցուլ
Նա ինչ-որ հիմար ու անհեթեթ բան կասի շոուի կամ հաղորդման մասին, որոնք դիտել ես՝ պարզապես քեզ հետ խոսելու համար: Նա հենց այնպես քեզ ձեր սիրելի սրճարանը կտանի:


Երկվորյակ
Նա կասի, որ ձանձրանում է եւ կհարցնի, թե երեկոյի ինչ ծրագրեր ունես: Նա կակնարկի, որ ուզում է շփվել քեզ հետ՝ ուղղակիորեն չասելով այդ մասին:


Խեցգետին
Նա երկարաշունչ հաղորդագրություն կուղարկի քեզ՝ բացելով սիրտը: Նա անկեղծ կլինի քո հանդեպ իր զգացմուքներում եւ հույս կունենա, որ կգնահատես իր ուղղախոսությունն ու փոխադարձությամբ կխատասխանես:


Առյուծ
Նա խանդում է, երբ հիշատակում եք այլոց մասին (որոնք գրավիչ են թվում) եւ հետաքրքրվում է քո կարգավիճակով: Նրան ակնհայտորեն հետաքրքրում է, արդյո՞ք ազատ ես:


Կույս
Նա կփորձի քեզ հետ համատեղ ծրագրեր կազմել. կփոխի իր գրաֆիկը, որպեսզի կարողանաք հանդիպել: Երբ կարոտի քեզ, ամեն ինչ կանի՝ դա ապացուցելու համար:


Կշեռք
Նա կկարդա քո հրապարակած ցանկացած նորություն: Նրան դուր կգա քո Instagram-ում հրապարակված ցանկացած լուսանկար: Երբեմն կթվա, որ նա ամենուր է:


Կարիճ
Նա կհարբի եւ անհասկանալի բաներ կգրի քեզ: Նա գիշերվա կեսին «Կարոտում եմ քեզ» բովանդակությամբ հաղորդագրություն կուղարկի կամ կառաջարկի հանդիպել: Եվս մի քանի բաժակ խմելուց հետո նա կասի, թե իրականում ինչպես է քեզ վերաբերվում:


Աղեղնավոր
Նա կսպասի քո տարեդարձին կամ որեւէ տոնի, իսկ հետո կգրի: Կփորձի շարունակել խոսակցությունը՝ հրաժեշտ տալու փոխարեն: Նա կսպասի հարմար պահի եւ կօգտագործի ցանկացած հնարավորություն՝ ձեզ ընդառաջ քայլ անելու համար:


Այծեղջյուր
Նա առաջինը կգրի քեզ ու կսեթեւեթի: Կատակով կհարցնի՝ արդյո՞ք կարոտել ես իրեն: Երկար այս ու այն կողմ կընկնի, բայց այդպես էլ չի ասի՝ ինչ է զգում: Բայց եթե նրան բավականաչափ ճանաչում ես, կարող ես հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում:


Ջրհոս
Նա կպատմի, թե ինչպես է որեւէ երգ կամ ֆիլմ իրեն ստիպել մտածել քո մասին: Նա քեզ բազմաթիվ լուսանկարներ ու մեմեր կուղարկի, որոնք, նրա կարծիքով, կզվարճացնեն քեզ: Նա քեզ կհասկացնի, որ մշտապես մտածում է քո մասին:


Ձկներ
Նա կհիշեցնի կատակների մասին, որոնք միայն ձեզ երկուսիդ են հասկանալի: Նա կհարցնի. «Հիշո՞ւմ ես, երբ մենք...»: Նա կթարմացնի ձեր համատեղ հիշողությունները, որպեսզի դու իրեն կարոտես նույնքան, որքան ինքը՝ քեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր