Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 սեպ 2018 10:18

«Ժամանակ». Մինչդեռ Լեւոն եւ Սաշիկ Սարգսյաններին տեսել են լիբանանյան շքեղ խաղատանը

«Ժամանակ». Մինչդեռ Լեւոն եւ Սաշիկ Սարգսյաններին տեսել են լիբանանյան շքեղ խաղատանը«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջհոնի քաղաքի Cazino de Liban հանրահայտ խաղատանն են եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրները` Լեւոն եւ Սաշիկ Սարգսյանները: Նրանց ընկերակցել է լիբանանահայ, նախկին ռամկավար Հարություն Երկանյանը:
Ըստ մեր աղբյուրի՝ խաղատանը Սարգսյան եղբայրներին տեսած հայերը զարմանք են ապրել, քանի որ տեղյակ էին, որ նրանք իրենց դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չեն կարող բացակայել Հայաստանից, մինչդեռ հանգիստ շրջագայում են աշխարհով մեկ՝ այցելելով Մերձավոր Արեւելքի ամենահայտնի ու շքեղ զվարճանքի կենտրոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր