Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով          Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է       «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել    

23 սեպ 2018 14:10

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով պատճառը: «Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:  Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր, ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: Սեպտեմբերի 4-ին ՀՔԾ քննիչը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկին նախագահի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր