Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

24 սեպ 2018 15:09

Այս ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է. էլեկտորատի պասիվության պատճառով ուժերը ձայներ չհավաքեցին

Այս  ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է. էլեկտորատի պասիվության  պատճառով ուժերը  ձայներ չհավաքեցին«Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքի գործում մեծ դեր խաղաց այն 50 տոկոսը, ովքեր չհավատացին, որ կարող են փոփոխություններ բերել և պասիվություն ցուցաբերեցին»,- նշել է «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը:
Բաբայանի խոսքով` ձայների մեծ մասը տրվել է` Նիկոլ Փաշինյանին.«Ես չեմ համարում, որ Հայկ Մարությանն է այս ձայները տարել, այս ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է»: Անդրադառնալով իրենց կուսակցության շանսերին Բաբայանը նշեց, որ այս անգամ իրենց կուսակցության էլեկտորատը ավելի պասիվ էր .«Մեր էլեկտորատը ավելի քիչ հավատ ունեցավ այդ փոփոխությունների հանդեպ և ոչ միայն մեր, այլ նաև մի շարք կուսակցությունների, ովքեր ունեին կայուն էլեկտորատ և միայն պասիվության  պատճառով ձայներ չհավաքեցին»: Վահան Բաբայանը հավատում է իր հիմնադրած կուսակցության գաղափարներին և նշում, որ պարտադիր մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր