Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

25 սեպ 2018 12:03

Քրեական գործ՝ քառօրյայի օրերին Սիսիանում հանգանակված գումարների յուրացման փաստի առթիվ

Քրեական գործ՝ քառօրյայի օրերին Սիսիանում հանգանակված  գումարների յուրացման փաստի առթիվԱպրիլյան քառօրյայի օրերին Արցախի համար Սիսիանում  հանգանակված գումարների յուրացման փաստի  վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ նոր երևան եկած հանգամանքների հիման վրա:
Այս մասին Advocate Info-ին տեղեկացրեց  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Սիսիանի մարզի դատախազությունում   նոր երևան եկած հանգամանքներով վարույթ է ընդունվել:  Նոր փաստական տվյալների ի հայտ գալու հիմքով որոշվել է  քրեական գործ  հարուցել  ՀՀ Քրեական օրենսգրքի 179 –րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(յուրացում կամ վատնում)»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե այդ ժամանակահատվածում Սիսիանի քաղաքապետ  Աղասի Հակոբջանյանն արդյո՞ք ներգրավված է քրեական գործի շրջանակներում, Արևիկ Խարատրյանը պատասխանեց. «Ոչ, Աղասի Հակոբջանյանն այս պահին քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  դեռ տևական ժամանակ առաջ մամուլում շրջանառվել էր, որ  Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի համար Սիսիանում  հանգանակված գումարները  իրականում չեն հասել Արցախ, փոխարենն օգտագործվել են այլ նպատակներով:  Հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստված նյութերով  քրեական գործի հարուցումը մերժելու  մասին որոշում էր կայացվել:
«Իրավաբան» փաստաբանական  ընկերության տնօրեն Ներսես Խաչատրյանը  փորձել էր գործի վերաբերյալ ուսումնասիրություն կատարել, որի ժամանակ էլ նոր հանգամանքներ էին  երևան եկել:
Այսպես,  քրեական գործի մերժման որոշման մեջ նշված էր`
«Առաջնագծում շահագործման համար կամավորականների առաջարկով շտաբը հապճեպ նախաձեռնել էՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա գնել: 2016 թ.-ի ապրիլի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Արտաշ Պողոսյանը համաձայնել է վաճառել իր ավտոմեքենան, պայմանով, որ գումարը նրան
 տրվելու է հանգանակվող գումարներից: 
 Մեքենան տրամադրվել է կամավորականներին` համայնքապետարանի
 կողմից Մատաղիսի սահմանային զորամասին նվիրաբերելու նպատակով: 
Ավտոմեքենան շահագործման համար ոչ նպատակահարմար լինելու
 պատճառով, այն դիրքերից հետբերելու ճանապարահին խափանվել է և վերանորոգման համար անհրաժեշտ 130 000 դրամը տրվել էտիրոջը: 
Ավելի նոր և մետաղյա խցիկ ունեցող մեքենա գնելու համար Սյունիքի
 մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը տրամադրել է իր` նույն մակնիշի ավտոմեքենան, 
հավաքագրված գումարների մնացորդ մասը տրվել է նրան»:
Ներսես Խաչատրյանը փորձել էր պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը:
 Արդյունքում պարզվել էր, որ Շահեն Գրիգորյանին  պատկանող ավտմեքենան ոչ թե Մատաղիս է գնացել, այլ վաճառվել է Արեն Վարդանյան անուն-ազգանունով անձին:
Ներսես Խաչատրյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով դա դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանք և վերանայել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր