Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

25 սեպ 2018 14:29

Ալիևի համար մեծ անհանգստության առիթ է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը. BBC

Ալիևի համար մեծ անհանգստության առիթ է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը. BBCBBC-ի ռուսական ծառայությունն Ադրբեջան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր կատարելիք այցին ընդառաջ հոդված է հրապարակել՝ նախ նշելով այցի նպատակը, որն է՝ հիշեցնել Ռուսաստանի առաջատար խաղացողի դերը տարածաշրջանում և այն, որ Ռուսաստանի կարծիքի հետ հարկ է հաշվի նստել:
Այդ առումով, ինչպես գրում է BBC-ն, Մոսկվայի դիրքորոշումը զգալիորեն տուժել է շարունակվող միջազգային պատժամիջոցների և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով:
«Ադրբեջանից ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 10%, դրա մեջ է մտնում գյուղմթերքի 70%-ը, և այդ պատճառով կա տնտեսական կախում: Ռուսաստանը հաճախ է օգտագործել տնտեսական լծակներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Նաթիկ Ջաֆարլին:
BBC-ն հիշեցնում է, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը պաշտոնապես կազմում է ավելի քան կես միլիոն մարդ: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջան տարեկան 1,2 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ են կատարվում Ռուսաստանից:
«Եվ, իհարկե, մնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը կարող է առավել ակտիվ աջակցել Հայաստանին՝ ինչպես Ադրբեջանի վրա ճնշումն ուժգնացնելու, այնպես էլ Հայաստանի նոր ղեկավարության հետ առավել սերտ կապեր հաստատելու համար: Ռուսաստանին Կովկասում հերթական հակամարտություն բացարձակ անհրաժեշտ չէ»,- գրում է BBC-ն:
Հոդվածում ասվում է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար մեծ անհանգստության առիթ է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, այդ թվում այն պատճառով, որ Մոսկվան այդ գործընթացին չի միջամտել: «Պուտինն Ալիևին կարող է աջակցություն խոստանալ՝ ընդդիմության դեմ պայքարում, չնայած նրան, որ այդ ճակատում նրա հնարավորությունները սահմանափակ են՝ բացառությամբ Բաքու տանկեր մտցնելուց»,- եզրափակում է պարբերականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր