ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից          Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին       Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում    

25 սեպ 2018 16:30

Ալիևը Հայաստանին «շանս է տվել», որ ճիշտ ուղու վրա գան. Ամաշև

 
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Աֆլաթուն Ամաշևը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Ադրբեջանի Մեջլիսի հարյուրամյակի վերաբերյալ տոնակատարության ժամանակ: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Նախագահի ելույթը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության էության բացահայտումը: Նախագահ Ալիևը իր ելույթում նշել է հայ հասարակության զարգացման ճանապարհը՝ բացատրելով այդ պետության կործանման պատճառը»,- այս մասին գրում է Trend.az-ը՝ մեջբերելով Ամաշևի խոսքերը:
Ադրբեջանցի պատգամավորը նաև նշել է, որ Ալիևը «շանս է տվել» Հայաստանին, որպեզի 
«եզրակացություններ անեն և ճիշտ ուղու վրա գան», որը պետք է լինի «ադրբեջանական հողերի» ետ հանձնումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր