Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

26 սեպ 2018 12:02

Հերոսի մորը զայրացրել է վարչապետի կնոջ հայտարարությունը.թշնամին երբեք խաղաղության չի գնա, եթե մեր զենքը ժանգոտված զինապահեստում մնա

Հերոսի մորը զայրացրել է վարչապետի կնոջ հայտարարությունը.թշնամին երբեք խաղաղության չի գնա, եթե մեր զենքը ժանգոտված զինապահեստում մնա«Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալակիր, նահատկված հերոս ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ մորը` ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆին զայրացրել է վարչապետի կնոջ հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Կանանց եվրասիական 2-րդ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, հայտարարել է, որ  զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որ այնտեղ ժանգոտի:


«Մինչ սեւազգեստ մայրերը ճերմակ են հագնում, կախարդական, աներեւույթ փայտիկով փորձ անում դարերի ծանր կնիքով հաստատված իրավիճակը փոխել, ոխերիմ, անասնական, իրենց ազգ հռչակած խառնամբոխի տկարամիտ ուղեղի միաձույլ ծալքերին կենդանություն հաղորդել, հասնել երկկողմանի խաղաղության հաստատման ուտոպիային՝ սահմանին կրկին զինվոր է զոհվում, եւս մի մայր դառնում սեւազգեստ: Ցավոք հեքիաթում չենք, մենք հրաշագործ փերիներ չենք, եւ պատմության բերումով չենք էլ եղել, մենք ենք մեր որդիներին դարձրել այդպիսին՝ պահանջատեր, տոկուն ու հայրենասեր տղամարդ, ով գիտի հարձակողական եւ պաշտպանողական մարտավարության երանելի արդյունքի եւ հանձնվելու ու փախչելու ամոթալի վախճանի մասին: Նույնիսկ հիմա, երբ նրանք անմահացել են, մենք չպետք է դադարենք հանդես գալ «Ի զեն» կոչով, քանզի մեր սրտերում չի հանգել եւ շարունակում է բոցկլտալ ցասման անհագ կրակը, որը պահանջում է ոչ մի վայրկյան չլքել կռվի ասպարեզն ու պայքարել այնքան, որքան կբաբախի մայրական սիրտը»,-ասում է հերոսի մայրը եւ դիմելով Ա. Հակոբյանին, նշում. «Հարգելի`վարչապետի տիկին, զինապահեստը պետք է համալրել ժամանակակից ռազմական տեխնիկայով , այլ ոչ թե ժանգոտած մետաղե ջարդոններով, խնդրում եմ միշտ հիշել Արցախի սահմաններին իր տասնիննամյա կյանքը զոհած հերոսի մոր խոսքը`վրեժ ունեմ պատմությունից դեռ առնելու , ոչ թե սպիտակ հագած, այլ զինվորական համազգեստով, զենքով զինված եմ կանգնելու մեր տղերքի կողքին առաջնագծում՝ հաղթահայաց նայելով մեզ հետ վերադարձվելիք դիրքերից»,-փաստում է տիկին Անուշը:
Հերսի մոր խոսքով` թշնամին, երբեք խաղաղության չի գնա, եթե մեր զենքը ժանգոտված զինապահեստում մնա, իսկ դրա վառ ապացույցը օրերս թշնամու գնդակից զոհված հայ զինծառայողն է եւ հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող հայկական գյուղերի խաղաղ բնակիների վրա կրակելը:
Հերոս Արամայիս Ոսկանյանը ​​​​​ծնվել է 1996թվ.Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքում: Ընտանիքում երեք քույրերի կրտեսեր  եղբայրն էր: Սովորել է Գավառի N9 հիմանական դպրոցը, այնուհետեւ ընդունվել Երեւանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը: 2014 թվականին ծառայության է անցել ԼՂՀ Մարտունիի N Պաշտպանական զորամասում: 2016թվ. հունվարի 9-ին  իրականացնելով մարտական հերթապահություն, որի ժամանակ
նկատել է իր մարտական դիրքի ուղղությամբ թշնամու ձեռնարկված դիվերսիոն-հետխուզական ներթափանցումը: Առաջ մղվելով փորձել է պաշտպանել առաջին անգամ մարտական հերթափոխություն իրականացնող զինվորին եւ փրկելով նրա կյանքը, մարտիրոսվել է:
Արամայիս Ոսկանյանը պարգեւատրվել է ՝ ՀՀ Նախագահի կողմից  «Արիության համար» , ԼՂՀ Նախագահի կողմից`  «Մարտական ծառայություն» մեդալներով:
Աղբյուր՝nornews.site


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր