Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

27 սեպ 2018 13:22

Բողոքի ակցիաներ՝ Կառավարության շենքի դիմաց.շատ հաճախ դիրքերում տղաները սոված են մնում, ոչինչ չի փոխվել

Բողոքի ակցիաներ՝ Կառավարության շենքի դիմաց.շատ հաճախ դիրքերում տղաները սոված են մնում, ոչինչ չի փոխվելԱյսօր առավոտվանից կառավարության շենքի դիմաց մի խումբ բնակիչներ բողոքի ակցիաներ էին իրականացնում:
Մի շարք ծնողներ բողոքում էին, որ զորամասերում ոչինչ չի փոխվել, և զինվորները շարունակում են գումար ու հագուստ պահանջել ծնողներից: Մայրերը նշում էին, որ շատ հաճախ դիրքերում տղաները սոված են մնում: Ծնողների պնդմամբ՝ մեկ-երկու հոգի չէ, որ այդպես են ասում, այլ՝ շատերը: «Եկել ենք՝ պահանջելու, որ այս իրավիճակը վերջապես լուծում ստանա: Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին էլ արդեն գրել ենք այդ խնդրի մասին»:
«Պարոն վարչապետ, վերականգնեք հաշմանդամ օդաչուների խախտված իրավուքները», «Հյուսիսային պողոտայի և Բուզանդի բնակիչները 14 տարի է պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար». նմանատիպ պաստառներով և կոչերով քաղաքացիները ևս կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր