Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

27 սեպ 2018 15:30

Մոտ 30բժիշկ և բուժքույրեր հինգ ժամ շարունակ հերթով մերսել են մահացող երեխայի սիրտը և փրկել նրան

Մոտ 30բժիշկ և բուժքույրեր հինգ ժամ շարունակ հերթով մերսել են  մահացող երեխայի սիրտը և փրկել նրանՉինացի բժիշկներն ու բուժքույրերը հինգ ժամ շարունակ սրտա–թոքային վերակենդանացում են իրականացրել տղային, որի սիրտը կանգնել էր,և փրկել են նրան։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Չանչժոու քաղաքում։ Ութամյա Սյաո Յույային հիվանդանոց են տեղափոխել սրտային սուր անբավարարությամբ։ Տղայի վիճակը գնալով վատանում էր, և մինչ բժիշկները փորձում էին նրան ավելի մասնագիտացված հիվանդանոց տեղափոխել, նրա սիրտը կանգ առավ՝ կայծակնային միոկարդիտի պատճառով։ Բժիշկները կարողացել են կայունացնել տղայի վիճակը, սակայն հաջորդ առավոտյան նրա վիճակը կրկին վատացել է։ Բժիշկները կապվել են Շանհայի մասնագետների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ սարքավորումներ ուղարկեն և մասնագետներ։ Եվ մինչ շտապօգնությունը Շանհայից տեղ կհասներ, տղան ավելի ու ավելի էր վատանում. նրա սիրտն ու շնչառությունը կանգ էին առել, իսկ ճնշումն այնքան էր իջել, որ չափելն անհնար էր։
Որպեսզի երեխան չմահանա մինչև բժիշկների գալը, մոտ երեսուն բժիշկ և բուժքույրեր հինգ ժամ շարունակ հերթով մերսել են նրա սիրտը։ Սրտի անընդհատ մերսման շնորհիվ տղան ողջ է մնացել՝ մինչև անհրաժեշտ օգնության տեղ հասնելը։
«Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի փրկեինք տղային, և շատ վատ կլիներ, եթե մենք հանձնվեինք։ Մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– ասել է վերակենդանացմանը մասնակցած բժիշկներից մեկը։
Ներկայումս տղան գտնվում է Շանհայի մանկական հիվանդանոցում և անհրաժեշտ բուժում է ստանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր