Սեպտեմբերի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է    

27 սեպ 2018 20:22

Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկին դատարանն ազատ է արձակել

Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկի՝ Անգելինայի խափանման միջոցը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բավարարել Անգելինա Խաչատրյանի հանդեպ խափանման միջոց ազատազրկումը որոշակի գործողությունների արգելքով փոփոխելու մասին քննչական մարմինների միջնորդությունը՝ մինչեւ 2018թ․ դեկտեմբերի 28-ը»,- ասվում է դատավճռի մեջ։
Դատարանի որոշման համաձայն՝ մեղադրյալին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը, շփվել որեւէ մեկի հետ՝ բացի քննիչից եւ մոտ հարազատներից, օգտագործել համացանց, բջջային կապ, շփվել քույրերի հետ։
Ավագ եւ կրտսերի քույրերի վերաբերյալ նմանատիպ միջնորդությունը դատարանը կքննարկի մոտ ժամանակներս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր