17:14 - «Հայկական» Tesla-ի համար ղազախստանցին կարող է ազատազրկման դատապարտվել մինչև 2 տարվա ազատազրկման         16:50 - Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով      16:25 - Քարկոծեք ինչքան ուզում եք, ես էլ բանակին չունեմ տալու, եթե դուք ձեզ գովազդելու համար ծնողների աչքին փոշի եք փշում    

10 սեպ 2019 12:00

Հրապարակվել է Անգելինա Խաչատուրյանի հայհոյախառն հեռախոսազրույցը հոր հետ

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը հրապարակել է հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկի՝ Անգելինայի հեռախոսազրույցը հոր՝ Միխայիլի հետ: Հաշվի առնելով դրանում հայհոյանքների առկայությունը՝ թերթը որոշ հատվածներ պարզապես չի հրապարակել:
2018թ. հունվարի 5. Երկխոսություն Անգելինայի և Միխայիլի միջև: Երևում է, որ Անգելինան 6 բաց թողնված զանգ ունի Միխայիլից:


00.17. Անգելինա. «Շան հետ զբոսնում էի: Ինտերնետ չունեի»:
00.34 Միխայիլ. «Դուք 7 րոպե ժամանակ ունեք: Վայբերով երևում է՝ ինետ-մ*նետ ունեիր, թե չէ: Վերջին անգամ ցանցում եղել ես 21.01-ին, զանգել եմ 21.10-ին»:
00.39. Անգելինա. «Դե մտա և շան հետ դուրս եկա 21-ին»:
00.40. Միխայիլ. 1 րոպե ժամանակ ունեք:
00.41. Անգելինա. «Ի՞նչ մի րոպե»:
00.34. Միխայիլ. «Դուք ուզում եք, որ վաղը գա. Օկե»:
00.43. Անգելինա. «Մենք անգամ չգիտենք՝ ինչի համար եք մեզ վռնդում»:
01:23 Միխայիլ. «Տոմսերը վերցրել եմ»:
01:24 Անգելինա. «Լավ»:
01:25 Միխայիլ: «Կգամ, ես ձեր…»
01:27 Անգելինա: «Նկատի ունեմ, որ հասկացա Ձեզ»:
01:28 Միխայիլ: «Ի՞նչ հասկացար…»:
Երկխոսություն 2018թ. ապրիլի 14-ից. Խմբագրությունը դուրս է հանել որոշ հատվածներ, որոնք հրապարակման ենթակա չեն:
01:39 (ձայնային հաղորդագրություն) Միխայիլ. «Անգելինա, անդադար ծ*ելու ես»:
01:42 Միխայիլ. «… Ամեն ինչի համար կծեծեմ, կսպանեմ…»
01:48 Միխայիլ. «Ու աստծո անուն չտաս, փչացած: Աստծո անուն չտաս, աստծո անուն չտաս, աստծո անուն չտաս, ա՛յ տականք, ա՛յ պոռնիկ ….»:
Ձայնագրություններից մեկում հասկանալի է դառնում, որ Միխայիլն իմացել է, որ տանը եղել է աղջիկների եղբայրը՝ Սերգեյը և նրա ընկերը: Աղջիկները բացատրում են, որ Սերգեյը շանն է խնամել (ինչպես որ կարգադրել էր ինքը՝ Խաչատուրյանը) և չեն իմացել, որ նա գալու է ընկերոջ հետ: Տղաների մասին Միխայիլին պատմել է նրա քույրը՝ Մարինան:
Ձայնագրություններից նաև երևում է, որ Միխայիլը պարբերաբար սպառնացել է վռնդել աղջիկներին, վախեցրել է բռնությամբ, հայհոյել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր