Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 սեպ 2018 13:20

Հասունանում է նոր արժութային ճգնաժամ.դրամի արժեզրկում է կանխատեսվում

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը  դրամի կտրուկ արժեզրկում է կանխատեսում: «Եթե շարունակենք այսպես վարվել ռեզերվների հետ, կարող ենք դրամի հերթական անկումն ունենալ, պահում-պահում ենք, հետո 15-20%-ով իջնում է, արդեն երկու անգամ եղավ՝ մի անգամ 2009 թվականին, մի անգամ՝ 2014 թվականին», – ասել է նա:

Բագրատյանը նշել է, որ Կենտրոնական բանկը պահուստները ծախսում է դրամի փոխարժեքը պահպանելու համար, սակայն հավերժ չի կարող այդպես պահել: «Դրամի այս փոխարժեքը չի նպաստում արտահանմանը: 8 ամսում արտահանումը 16%-ով նվազել է ընթացիկ դոլարով, իսկ ներմուծումն սկսել է աճել:
 
Դա նշանակում է որ հասունանում է նոր արժութային ճգնաժամ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր