Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

28 սեպ 2018 19:35

Խաչատուրյան քույրերին թույլ են տվել զբոսնել

Բասմանիի շրջանային դատարանը բավարարեց նախաքննության միջնորդությունը և փոխեց Խաչատուրյան 3 քույրերի խափանման միջոցները, ովքեր մեղադրվում են սեփական հորը սպանելու մեջ՝ հաղորդում է life.ru-ն։
17-ամյա Մարիան, 18-ամյա Անգելինան և 19-ամյա Քրիստինան ազատ են արձակվել, սակայն նրանց արգելվել է որոշակի գործողություններ կատարել: Փաստաբան Ալեքսեյ Լիպցերի խոսքով՝ փոխվել է նրանց խափանման միջոցը, քանի որ հետաքննչական հիմնական գործողությունները կատարվել են, և բոլոր վկաները հարցաքննվել են:
Փաստաբանի պարզաբանմամբ՝ քույրերին արգելվում է լքել բնակարանները երեկոյան 21։00-7։00։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր