Տեսանյութ.ՌԴ Վորոնեժի մարզում լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ են ադրբեջանցիների նկատմամբ          Տեսանյութ.Թուրքիայում խոշոր անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ տարհանվել են       Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ    

29 սեպ 2018 16:30

14 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ 
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ և 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու,

Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա 1/18, 1/21, Բաբայան փողոցի 12, 14, 16, 16/1 շենքերի և «Հաղթանակ» զբոսայգուն հարակից առանձնատների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր