Ուսուցչուհուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

Թանիսը անգլերեն լեզու է դասավանդել Սան Լորենցոյի միջին դպրոցում։ Ավելի ուշ տղան խոստովանել է, որ դա նրա առաջին սեռական հարաբերությունն է եղել։ Նշվում է, որ ուսուցչուհին նրա ժամացույց և քսուք է նվիրել, որպեսզի տղան որևէ մեկին չպատմի կատարվածի մասին։
Ուսուցչուհու և դպրոցականի կապի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխան համադասարանցիներին է ցուցադրել նրա մերկ լուսանկարները։ Կինը հաճախ նրան ուղարկելիս է եղել իր լուսանկարները և երեխան որոշել է գլուխ գովել։ Այդ բանից հետո տղայի ծնողները ոստիկանություն են դիմել։