Ռուբլին թանկացել է, դոլարն էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համար          Հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի տներից մեկի տանիքում       16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»    

29 սեպ 2018 20:15

Որքան գումար կծախսվի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների անցկացման համար

Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների անցկացման համար քաղաքապետարանը նախատեսել է ծախսել բավական լուրջ գումարներ:

Ընդ որում, սա դեռ նախորդ իշխանությունների ժամանակ: Պաշտոնական փաստաթղթերից պարզ է դառնում, որ քաղաքապետարանը Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել է 138 մլն 480 հազար դրամ գումար:

Իսկ պայմանագիր կնքվել է «ԷյԴիվի Մեդիա Էս» ընկերության հետ: Նշենք, որ «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ն պատկանում է երեւանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը: Ի դեպ, այս ընկերությանը ժամանակին վստահվել է նաեւ քաղաքի գլխավոր տոնածառի եւ ամանորյա այլ զարդարանքի աշխատանքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր