«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

29 սեպ 2018 20:50

Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները

Նախորդ տարի՝ դեկտեմբերի 6-ին, Արմավիրի մարզում դաժան սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. 72-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ դանակով և կացինով բազմաթիվ հարվածների հետևանքով տուժող Խորեն Սարգսյանի սպանության մեղադրանքով:
Այսպիսով՝ պահակ Սլավիկն աչքերի վիրահատություն կատարելու նպատակով շուրջ 2 տարի գումար է խնայել: Ընդհանուր առմամբ տղամարդու խնայած գումարը եղել է 380 000 դրամ, որը պահել է իր աշխատավայրում գտնվող մետաղյա պահարանում: Սակայն մի օր պարզել է, որ գումարը անհետացել է և գողանալու մեջ կասկածել է Խորենին ու պահանջել է, որ այն վերադարձնի, վերջինս էլ հերքել է, թե գումարն ինքն է վերցրել:
Օրեր անց՝ դեկտեմբերի 5-ին, Սլավիկը կրկին այդ թեմայով զրուցել է Խորենի հետ և քանի որ վերջինս կրկին հերքել է, թե գումարն ինքն է վերցրել, նրանց միջև վիճաբանություն է ծագել:
Հաջորդ օրը, երբ Խորենն աշխատանքի է գնացել, Սլավիկը ճանապարհին նրան սպառնացել է, թե կսպանի և դանակով ու կացնով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Այս ամենից հետո էլ Սլավիկն անդամահատել է տուժողի ձեռքերի դաստակաները:
Սլավիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական գործն ընդունվել է դատավոր Վահե Խալաթյանի վարույթ:
Աղբյուր` Փաստինֆո




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր