Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 հոկ 2018 11:26

Սոֆիա ռոբոտը գալիս է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի ֆորումին

Սոֆիա ռոբոտը գալիս է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի ֆորումինԱրհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիան մասնակցելու է հոկտեմբերի 9-10-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
Նա ասել է, որ Սոֆիան որպես խոսնակ կմասնակցի բիզնես ֆորումին:
Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը:
2018 թվականի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։
Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր