Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թ.:
Ծնվել է 1959 թ. հունիսի 21-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
1976 թ. ավարտել է Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը:
1982 թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը:
1981-82 թթ. աշխատել է Ալժիրում` որպես զինվորական թարգմանիչ:
1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ:
1986-89 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ասպիրանտուրայում:
1989-91 թթ. աշխատել է Լիբիայում` որպես զինվորական թարգմանիչ:
1991-93 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:
1993 թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում:
1994-98 թթ. աշխատել է Հալեպում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: 1998-2004 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2000-2005 թթ. համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2005-2010թթ. Թունիսում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել:
2010թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: