ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 հոկ 2018 13:14

Կենաց ու մահու պայքար. Հակահեղափոխության թիկունքում կրկին նշմարվում է Ռոբերտ Քոչարյանը

Կենաց ու մահու պայքար. Հակահեղափոխության թիկունքում կրկին նշմարվում է Ռոբերտ ՔոչարյանըԱրդեն ամիսներ շարունակ տարատեսակ շշուկներ են պտտվում, որ Ռոբերտ Քոչարյանը կուլիսային բանակցությունների է տանում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության։ Ռոբերտ Քոչարյանն անում է հնարավոր ու անհնարին ամեն բան, որպեսզի քրեաօլիգարխիկ համակարգի վերջին բաստիոն խորհրդարանը վերածի հակահեղափոխության շարժիչի ու տապալի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Ըստ տարաբնույթ աղբյուրների՝ հոկտեմբերի 2-ի խորհրդարանում ընդունված հակահեղափոխական օրենքի հետևում կանգնած է եղել հենց Ռոբերտ Քոչարյանը։ Երեկվա արտահերթ նիստը և ԲՀԿ-ՀՀԿ-ՀՅԴ «հրաշալի եռյակի» միասնական քվեարկությունը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության արժեքների, կարծեք թե չի անցել առանց Ռոբերտ Քոչարյանի ու իր մերձավոր շրջապատի ուղղորդման։
Կարելի է փաստել, որ Քոչարյանը և, միգուցե նաև, Սերժ Սարգսյանը, մինչև վերջ կենաց ու մահու պայքար են մղելու Փաշինյանի ու հեղափոխության դեմ՝ ամեն կերպ անկայունություն ու տարատեսակ խոչընդոտներ ստեղծելով հեղափոխության վերջնական հաղթանակի համար, որն իրենց համար սպառնում է պաշտոնների ու կասկածելի միջոցներով ձեռք բերված հսկայական ունեցվածքի կորուստի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր