Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

03 հոկ 2018 17:40

Նիկոլ Փաշինյանն զգուշացրել է Միհրան Պողոսյանին

 
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, որ երեկ ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայում քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով առավել հայտնի է Քեթրինի  Միհրան անվամբ, ու նրան ուղեկցողները բարձրաձայն հայհոյել են քաղաքացիներին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իր այն հրահանգը, որ որոշ օլիգարխների ու նրանց թիկնապահներին պետք է պառկեցնեն ասֆալտին: «Ես համոզված եմ, որ իրավապահները բաց թողածը կլրացնեն»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ երեկ ինքն ամեն ինչ արեց, որ լարվածությունը նվազեր, խորհրդարանի շենքում նկատել է, որ ՀՀԿ-ական պատգամավորները հուզված են, ինքը կատակներ է արել, որ լարվածությունն անցնի:
«Բայց ես ուզում եմ կրկնել՝ մեր ժպիտները հանկարծ որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն: Եվ երեկ, երբ խոսք էր գնում այն մասին, թե ինչ եմ ես ակնկալում ՀՀԿ պատգամավորների կողմից, ես ասացի հետևյալը՝ դուք շատ բողոքում եք այն մասին, որ սոցցանցերում, հրապարակային այլ վայրերոյմ մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում: Եվ դուք ասում եք, որ ատելության մթնոլորտ է: Ես ասացի՝ դուք փորձեք մեզ օգնել, որպեսզի մենք այդ երևույթը կարողանանք հաղթահարել: Ես չգիտեմ՝ նրանք Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ, դա քննությունը կպարզի, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ է եղել: Եվ եթե պարզվի, որ իսկապես նման պահվածք է դրսևորել, դա կնշանակի, որ այնուամենայնիվ նա լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում ՀՀ-ում»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ուղիղ է ուզում ասել՝ երեկ զգացել է, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում իրենից, որպեսզի քաղաքացիներին  հասանելի դարձնի իր խնդրանքներն ու հորդորները, որ ԱԺ պատգամավորների, հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք:  «Այս առումով, ես կարծում եմ, մենք իսկապես ունենք պրոբլեմ: Եվ եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, թեկուզ մեր խմբակցության որևէ պատգամավոր և պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Եվ ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կլինի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից: Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան:
Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Եվ ես ասում եմ՝ կարող է մեր ուժերն այլևս չբավարարեն, որպեսզի ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ կազմակերպենք»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ իրավապահները պետք է կտրուկ գործեն, և իր տեղեկություններով՝ այդ գործով կան բերման ենթարկվածեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր