Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 հոկ 2018 13:34

Ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը քրեականացվում է

Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է:
Նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: 
«Կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով: Կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- ասաց նախարարը:
Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր