Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 հոկ 2018 11:11

Տեսանյութ.Քոչարյանն ու Սարգսյանը իմ կամ ԲՀԿ միջոցով քաղաքականություն չեն վերադառնալու. Գագիկ Ծառուկյան

«Սարգսյանը, Քոչարյանն իրենց պաշտոնավարման ժամանակ ասենք ինչ արել են ու այսօր ասում եմ՝ Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ, ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»,- 22:10-ի փոխարեն  հեռարձակված «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց Գ. Ծառուկյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում թավշյա հեղափոխության թեմային՝ ԲՀԿ ղեկավարն ասաց. «Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ, իմ չափ լումա ո՞վ ունի: Կամ, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց, հայտարարեց՝ ժողովուրդ, ձեզ հետ եմ... Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»:

«Նիկոլի մտքով անգամ չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Էդ ժամանակ Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ էս ինչ կատարվեց, սա մեջքից խփել էր: Սարգսյանի հետ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»,- Կենտրոնի եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ քաղաքական ի՞նչ քայլեր եք անելու առաջիկայում, ասաց. «Պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր չեն համագործակցել Քոչարյանի ու Սարգսյանի հետ: Չենք կարա ձեռքներս ծալած նստենք, նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք ԱԺ ընտրությունների հետ կապված... Հո չե՞նք ասում ԱԺ ընտրություններ չենք ուզում, կամ խանգարելու ենք, խնդիրը հրատապ լինելն ա... Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր