Մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա          Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի       Խոշոր ավտովթար Երևանում․ «Ford Mustang»-ը` մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել    

05 հոկ 2018 10:38

«Իրավունք».Կստացվի՞ Արարատ Միրզոյանի բանակցությունները քրեական հեղինակությունների հետ.նրանք իրենց պայմաններն են առաջ քաշել

«Իրավունք».Կստացվի՞ Արարատ Միրզոյանի բանակցությունները քրեական հեղինակությունների հետ.նրանք իրենց պայմաններն են առաջ քաշել«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված:

«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ընդ որում՝ ըստ նույն լուրերի, քրեական աշխարհում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցեւ իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրաժեշտության հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր