Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան          Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց       Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին    

05 հոկ 2018 13:04

Հայցադիմումի թերությունները վերացվել են, իսկ պահանջն անփոփոխ է․ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ

Հայցադիմումի թերությունները վերացվել են, իսկ պահանջն անփոփոխ է․ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումի վերադարձման պատճառները զուտ տեխնիկական են: Այդ մասին  ասաց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:
«Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան»,-մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչն ընդգծելով, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Հիշեցնենք, որ 20.09.2018թ․ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել էր  վերադարձնել  հայցը՝ նշելով, որ դրանում առկա են թերի տեղեկություններ ինչպես Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի անձնագրային տվյալների, այնպես էլ Արթուր Վանեցյանի բնակության և հաշվառման վայրերի մասին։ Բացի այդ հստակ ներկայացված չէ պահանջը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր