11:04 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ         10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»      10:37 - Վարակի թիրախում հայտնված տարբեր երկրներ կարողացան «կոտրել համավարակի մեջքը», իսկ մեզ մոտ...«Փաստ»    

06 հոկ 2018 20:30

5 նախազգուշացնող նշան, որ արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր է

5 նախազգուշացնող նշան, որ արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր էՀիպօքսեմիայի դեպքում արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր է: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ խնդիրն ուղեկցվում է մի խումբ ախտանշաններով:
Գլխապտույտ: Գլխապտույտը կարող է արյան մեջ թթվածնի ցածր քանակի հետևանք լինել: Մարդկանց մի մասը գլխապտույտ է զգում կանգնած ժամանակ: Եթե այս խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, դիմեք մասնագետի. արյունը թթվածինը մատակարարում է ամբողջ օրգանիզմին, և գլխապտույտն ու թուլությունը կարող են պայմանավորված լինել դրա ցածր մակարդակով:
Քրոնիկ հոգնածություն: Քրոնիկ հոգնածությունը կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով, այդ թվում՝ արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով: Եթե հանգստանալուց հետո խնդիրը հանգիստ չի տալիս ձեզ, դիմեք մասնագետի օգնությանը՝ պարզելու համար պատճառները:
Սրտխփոց: Արագ սրտխփոցը պայմանավորված է նրանով, որ սիրտը շատ արագ է աշխատում՝ թթվածինն ամբողջ մարմնին հասցնելու համար: Արագ սրտխփոցը կարող է բազմաթիվ այլ պատճառներ ունենալ, որոնք կօգնի հասկանալ համապատասխան մասնագետը:
Շնչահեղձություն: Եվս մեկ ախտանշան, որը բնորոշ է արյան մեջ թթվածնի ցածր մակարդակին:
Գլխացավ: Գլխացավերը կարող են պայմանավորված լինել մի խումբ առողջական խնդիրներով, այդ թվում՝ արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով: Անկախ պատճառից՝ քրոնիկ գլխացավերն անուշադրության չի կարելի մատնել: Դիմեք բժշկական օգնության:
Հիշեք, որ ախտորոշում կարող է կատարվել բացառապես մասնագետի կողմից՝ անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր