Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

17 ապր 2023 19:36

Ինչ ախտանիշ է գլխապտույտը և ինչու է պատահում, առաջացման պատճառները

Գլխապտույտն ամենահաճախ հանդիպող ախտանշանն է, որ լինում է  մարդկանց հետ իրենց կյանքում։ Գլխացավի և մեջքի ցավի հետ միասին սա ամենատարածված բողոքն է թերապևտի կամ նյարդաբանի աշխատասենյակում։ Ինչ ախտանիշ է սա և ինչու է պատահում։
Ինչ է գլխապտույտը


Գլխապտույտը կամ վերտիգոն  քո շուրջ տարածության կամ քո՝ տարածության մեջ երևակայական շարժման զգացողությունն է։ Գործնականում յուրաքանչյուր մարդ նման բան զգացել է, երբ օրինակ, կտրուկ վեր է կացել մահճակալից։ Վերտիգոյից բողոքների քանակը մեծանում է կախված տարիքից․ ինչքան մեծ է մարդը, այնքան մեծ է այն զգալու հավանականությունը։
Բժիշկները գլխապտույտը բաժանում են երկու տեսակի՝ համակարգային և ոչ համակարգային։ Դրանք տարբերվում են իրենց դրսևորումներով։
Համակարգային գլխապտույտն անպայման ունի շարժման ուղղություն։ Օրինակ, դուք կտրուկ նստեցիք մահճակալին և առաջացավ զգացողություն, որ ամբողջ սենյակը դեպի աջ «լողաց»։
Բայց կա ոչ համակարգային գլխապտույտ, այն հստակ ուղղվածություն չունի։ Այն զգացվում է որպես անկայունություն, «ալիքների վրա տատանում», «թեթևություն գլխում»։
Վերտիգոյի տարբեր տեսակները բնորոշ են տարբեր հիվանդությունների։ Ուստի, շատ կարևոր է մանրամասն նկարագրել ձեր ախտանշանները եթե դիմել եք բժշկի։
Գլխապտույտի առաջացման պատճառները
Հաճախ գլխապտույտն առաջանում է ներքին ականջում և գլխուղեղում գտնվող վեստիբուլյար անալիզատորի պաթոլոգիայի պատճառով։ Այն պատասխանատու է հավասարակշռության համար, գնահատում է տարածության մեջ մարմնի դիրքը։ Այս անալիզատորը տուժում է տարբեր պատճառներով և հաճախ դրսևորում է հատկապես համակարգային գլխապտույտի ախտանշաններ։ Այդպես լինում է ինսուլտի, գլխի վնասվածքի ժամանակ, բայց ամենահաճախակի պատճառը փոքրիկ քարիկները՝ օտոլիտներն են, որ առաջանում են ներքին ականջում։ Ինքնըստինքյան դրանք վտանգավոր չեն, բայց կարող են գրգռել այնտեղ գտնվող ռեցեպտորները։ Որպես հետևանք առաջանում Է սրտխառնուք, փսխում և գլխապտույտ։
Ոչ համակարգային գլխապտույտնը ավելի հաճախ կապված չէ գլխուղեղի կամ ներքին ականջի կառուցվածքի հետ։ Այս ախտանշանի տարածված պատճառը հոգեծին գործոններն են, այնպիսիք, ինչպիսիք են հիվանդագին անհանգստությունը, ընկճախտը։ Վերտիգոյի զգացողություն կարող են առաջացնել նաև օրգանիզմի տարբեր հիվանդությունները՝ նյարդերի ախտահարումը, որոնք պատասխանատու են մեր վերջույթների համար, տեսողության և անգամ լսողության խանգարումը։
Գլխապտույտը բազմատեսակ է, նույնիսկ վերտիգոյի երկու տեսակն էլ կարող է հանդիպել նույն մարդու մոտ տարբեր իրավիճակներում։ Գլխապտույտի երկու ամենատարածված ախտորոշում կա, որ հանդիպում է բժշկի ամբուլատոր պրակտիկայում, դրանց մանրամասն անդրադառնանք։
Բարորակ պարոկսիզմալ դիրքային գլխապտույտ (ԲՊԴԳ)
Այս երկար անվանման տակ թաքնված է պոլիկլինիկայի նյարդաբանի պրակտիկայում հանդիպող ամենահաճախ հանդիպող պատճառը։
Հենց այս ախտորոշումն է կապված ներքին ականջում օտոլիտների առաջացմամբ։

Այս փոքրիկ քարիկները գրգռում են ռեցեպտորները, որոնք տարբեր հարթություններում զգում են մեր մարմնի արագացումն ու դանդաղեցումը։ Արդյունքում ակնհայտ ախտանշաններ են ի հայտ գալիս․ գլխապտույտ, սրտխառնուք, փսխում և նիստագմ (աչքի խնձորակների ցնցում)։ Դրսևորման ինտենսիվությունը կարող է վախեցնել հիվանդին և շատ հաճախ առիթ է դառնում բժշկի դիմելու կամ շտապօգնություն կանչելու։ Հատկանշական է նաև այն, որ գլխապտույտն անմիջապես շարժվելուց չի զգացվում, այլ մի քանի վայրկյան անց մարմնի դիրքի փոփոխության կամ գլուխը պտտելու ժամանակ։
Ախտանշանների ինտենսիվությունը հարթվում է դրանց բարորակությամբ և թերապիայի հնարավորությամբ։ Նման վիճակը բուժում է նյարդաբանը կամ գլխապտույտի մասնագետը։ Մի քանի հատուկ հնարքներ կան, որ բժիշկը կկիրառի ախտորոշումը հաստատելու և այն բուժելու համար։ Նրա խնդիրը   օտոլիտները ներքին ականջի այն հատվածներից հեռացնելն է, որտեղ նրանք գրգռում են ռեցեպտորները։ Մասնագետը ձեզ կողքից կողք կշրջի  կստիպի մի քանի րոպե պառկած մնալ որոշակի դիրքով։ Սա անհրաժեշտ է մանիպուլյացիաների լավ արդյունքի համար։
Այս փորձերի ճիշտ անցկացման դեպքում մեծ հավանականությամբ գլխապտույտը կնահանջի։ Արդյունքն ամրապնդելու համար, բժիշկները սովորաբար հատուկ մարմնամարզություն են առաջարկում՝ Բրանդտ-Դարոֆի վարժությունները։ Դրանք պետք է ամեն օր կատարել, որպեսզի ախտանշանները չվերադառնան։ ԲՊԴԳ-ի բուժման համար դեղահաբեր նշանակում են միայն այն դեպքում, եթե բժշկի կիրառած հնարքների արդյունքն անբավարար է լինում։
 
Պերսիստիրացնող պոստուրալ պերցեպտիվ գլխապտույտ (ՊՊՊԳ)
Վերտիգոյի երկրորդ հաճախ հանդիպող տարբերակը ավանդական երկար անվանմամբ։ Բայց դրա էությունը շատ պարզ է․ գլխապտույտը կապված է հոգեծին գործոնների  և ոչ թե ներքին ականջի կամ գլխուղեղի կառուցվածքի վնասվածքի հետ։
Հենց այն է հաճախ դրսևորվում անկայունության զգացողությամբ, քայլելիս «անկմամբ», «գլխի թեթևությամբ»։ Հիվանդները սուբյեկտիվ կերպով նշում են, որ իրենք «օրորվում են», երբեմն անգամ կատարվողի թեթև անիրականության, մեկուսացման զգացողություն է առաջանում։ ՊՊՊԳ-ն հաճախ ուղեկցվում է անկման և անգամ ինքնուրույն փողոց դուրս գալու վախով։
Եթե այսպիսի ախտորոշում է արված, բուժումը կախված կլինի ոչ միայն բժշկից, այլ նաև հիվանդից։ Որովհետև ամենաառաջին խորհուրդներից մեկը կլինի հավասարակշռության մարզումը։ Իհարկե, բժիշկը կարող է ձեզ ցույց տալ և բացատրել, թե դա ինչպես է արվում, բայց հետագայում պարապմունքը պետք կլինի ինքնուրույն անել, այն էլ ամեն օր։
ՊՊՊԳ-ի բուժումն իր մեջ ներառում է հոգեթերապիա, անհրաժեշտության դեպքում հակադեպրեսանտների նշանակում։ Բայց առանց բուժական մարմնամարզության, որը կմարզի հիվանդի հավասարակշռությունը, լավ արդյունքների հասնել չի ստացվի։

Գլխապտույտն ախտանշան է, որը չի կարելի թերագնահատել։ Մենք նկարագրեցինք միայն դրա երկու տարբերակը, բայց բժիշկը կանցկացնի տարբերակված ախտորոշում հսկայական թվով հիվանդությունների հետ։ Ուստի ինքնաախտորոշումն ու ինքնաբուժումը վատ տարբերակ է։ Եթե ձեզ որևէ տեսակի գլխապտույտ է անհանգստացնում, պետք է դիմել մասնագետի։ Դա կարող է լինել նյարդաբանը կամ թերապևտը։
Վերտիգոյի յուրահատկությունն այն է, որ բուժման հաջողությունը մեծամասամբ կախված կլինի հիվանդից։ Ցավոք, գլխապտույտի դեմ կախարդական դեղահաբ չկա։ Բայց եթե դուք հետևեք բժշկի խորհուրդներին և կատարեք վարժությունները, ապա մեծ է հավանականությունը, որ գլխապտույտն էլ հետ չի դառնա կամ այդքան ինտենսիվ չի լինի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր