Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 հոկ 2018 13:23

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար դեռ որևէ քննարկում չի անցկացրել

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար դեռ որևէ քննարկում չի անցկացրելԱԺ ՀՀԿ խմբակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար դեռ որևէ քննարկում չի անցկացրել: ԱԺ ճեպազրույցում այս մասին ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր խմբակցությունը դեկտեմբեր ամսվա համար որևէ բանակցություն և որոշում չի կայացրել: Մենք պատրաստ ենք, որ նորմալ բանակցային գործընթացով, բոլորի հետ համաձայնության արդյունքում քաղաքական ուժերին տրվի պատրաստվելու ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի երկուսին ասաց, որ դեկտեմբերին պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և դա վերջնական է: Ես ասացի, որ դեկտեմբերի համար ես պատասխանատվություն չեմ վերցնում, սակայն մայիս-հունիսին անցկացնելու համար վերցնում էի այդ պատասխանատվությունը»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով` ընտրությունների անցկացման մայիս-հունիս ամիսը որոշված է եղել շատ երկար ճանապարհային քարտեզի քննարկման արդյունքում: Պետք է լիներ Ընտրական օրենսգրքի քննարկում, օրենքների կարգավորում, քաղաքական ուժերին պատրաստվելու ժամանակ ու հնարավորություն տրվեր:
«Ընտրական օրենսգրքի համար ինտենսիվ աշխատել ենք: Պետք է սա չարհամարհել, պիտի շանս տանք, որ միջազգային կազմակերպությունները կարծիք հայտնեն դրա վերաբերյալ, հետո նոր ընդունվի: Դրանից հետո միայն ժամանակ տրվի խորհրդարանական ուժերին և անցկացվեն ընտրություններ»,-նշեց Բաղդասարյանը:
Նա ասաց, որ մայիսին ընտրությունների անցկացման համար քաղաքական ուժի պատասխանատվությունը վերցրել էր իր վրա, սակայն իրավիճակի փոփոխության պարագայում չէր կարող: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության օրինագծի հրատապ ընդունումը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Վարչապետը հոկտեմբերի երկուսին ասաց, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, և այդ որոշումը վերջնական է: Ես քաղաքական ուժերին տեղյակ պահեցի, որ բանակցությունները չեն լինում: Ես ասացի, որ այլևս պատասխանատվություն չեմ վերցնում իմ վրա: Այդ ժամանակ անցկացվեց արտահերթ նիստը, այլևս իմաստ չկար նախագծի ընդունումը հետաձգել»:
Ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարությունները Բաղդասարյանը չմեկնաբանեց, նշեց` իրենց խմբակցությունն այս մասին դեռ քննարկում չի անցկացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր