Վալերիյ Օսիպյանի` «շառից, փորձանքից հեռու չմիջամտությունն» անհիմն ու անպատասխանատու հայտարարություններ են. պարզաբանում

ՀՀ ոստիկանության պատասխանը ներկայացնում ենք ստորեւ
«Մտահոգությունը հասկանալի ու բոլորինս է, անհասկանալին «ՀՀ իրավական համակարգը ցնցակաթվածների մեջ է» հուզանյարդաբանական բնորոշումն ու «ոստիկանության կրավորական դիրքի» և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` «շառից, փորձանքից հեռու չմիջամտության» վերաբերյալ անհիմն ու անպատասխանատու հայտարարությունները:
Հուզական նույն «լեզվաբանությամբ» հակադարձելն անշնորհակալ գործ է, ուստի պարզապես դիմենք թվերին. մայիսի 10-ից մինչ օրս, այն է` Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնին նշանակելուց հետո, արձանագրվել է հրազենով կատարված սպանության 3 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրազենով կատարվել է 9 սպանություն:
Թվերն ինքներդ համեմատեք, իսկ լրատվամիջոցներին, փորձագետներին,
վերլուծաբաններին և ընդհանրապես բոլոր մտահոգներին կրկին ու կրկին խնդրում ենք ձեռնպահ մնալ հապճեպ արձագանքներից, սիրողական մեկնաբանություններից և հիմնազուրկ գնահատականներից: Հանրությունը սպասում և արժանի է իրողությունների խորքային ու ճշմարիտ գնահատման, ինչը կարող են անել բացառապես ոլորտին գիտակ պրոֆեսիոնալները»,-ասված է պարզաբանման տեքստում»: