Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ          Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու       Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն    

09 հոկ 2018 13:47

Տեսանյութ.Նորիկ Ավդալյանի հիանալի գոլը՝ սալտո և 11–մետրանոց հարվածով գրավել է հակառակորդի դարպասը

Տեսանյութ.Նորիկ Ավդալյանի հիանալի գոլը՝ սալտո  և 11–մետրանոց հարվածով գրավել  է հակառակորդի դարպասըՀայ ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը սալտո է կատարել և փայլուն 11–մետրանոց գոլ խփել, ինչով առաջացրել է երկրպագուների և մեկնաբանների հիացական արձագանքը։

Հայ ֆուտբոլիստ, «Արարատ» և «Բանանց» ակումբների նախկին խաղացող Նորիկ Ավդալյանը դարձել է հիրավի խեղահեղ գոլի հեղինակ։ Ավդալյանը հիմա ելույթ է ունենում Կազանի գիտահետազոտական համալսարանի թիմում։
Չուվաշիայի մանկավարժական համալսարանի թիմի հետ խաղի ժամանակ հայ ֆուտբոլիստը սալտո է կատարել և 11–մետրանոց հարվածով գրավել հակառակորդի դարպասը, ինչով զարմացրել է երկրպագուներին և մարզական մեկնաբաններին։
Ավդալյանի թիմը «մանկավարժներին» հաղթել է 4։0 հաշվով։
Նշենք, որ սա առաջին գոլը չէ, որ Ավդալյանը կատարել է սալտոյով։ Նա ևս մեկ փայլուն գոլ է խփել 2017թ.–ին Սոչիում մրցաշարի ժամանակ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր