Նաիր Տիկնիզյանը յուրատեսակ ռեկորդ է սահմանել, առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4 խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, դուբլ գրանցելով «Ֆակելի» արտագնա խաղում (4-1), յուրատեսակ ռեկորդ է սահմանել:
Opta-ի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ:
Տիկնիզյանը գոլ էր խփել նաև Կազանի «Ռուբինի» դեմ նոր մրցաշրջանի առաջին տուրի մրցավեճում, Մոսկվայի «Տորպեդոյի» և «Դինամոյի» դեմ 2022/2023 մրցաշրջանի նախավերջին և վերջին տուրերի խաղերում:
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանի մեկնարկում անցկացրած երեք խաղում հայ պաշտպանը գոլ է խփել: Տիկնիզյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի տնային մրցավեճում գրավել էր Եկատերինբուրգի «Ուրալի» դարպասը: Նշենք նաև, որ Տիկնիզյանը վերջին 7 խաղերից 6-ում դարձել է գոլի հեղինակ։