Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը    

09 հոկ 2018 14:45

ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովԱյսօր կառավարությունում ԸՕ բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այս նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու։
«ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6%։ Փոփոխություններ են սպասվում նաև զինծառայողների համար: Այսպիսով, նրանք կունենան ավելի շատ հնարավորություններ՝ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով, որպեսզի ավելի ճիշտ որոշում կայացնեն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: Վերջինն ընդգծեց, որ նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ «Ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա՝ նախկին 5-ի փոխարեն»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ԸՕ-ի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։
Դ. Իոաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր